March 7

Շիրակի մարզ

Շիրակի մարզ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարզկենտրոնը`   Գյումրի

Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ. Continue reading
March 1

Շաքիի ջրվեժ, Ուղտասար և Որոտնավանք

Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Ուղտասար
Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական ժայռապատկեր, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:
Ուղտասար հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 2000 ժայռապատկերներ՝ ցրված լեռան ստորոտներում, հրաբխային խառնարանից գոյացած մանր լճակների շուրջ, ձորակներում և դարավանդներում։ Դրանք Սյունիքի հնագույն հուշարձաններից են։
Որոտնավանք
Որոտնավանքը վանական համալիր է։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Ստեփանոս եւ Սբ. Կարապետ: Գլխավոր, ավելի հին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է Շահանդուխտ թագուհին, իսկ հարեւանությամբ գտնվող Սբ. Կարապետը դրանից մոտ 6-7 տարի անց կառուցել է նրա որդին՝ Սեւադան: Այս համալիրում է ապրել եւ աշխատել 14-րդ դարի հայ փիլիսոփա եւ աստվածաբան Հովհան Որոտնեցին՝ Տաթեւի վարդապետարան-համալսարանի հիմնադիրը:
Համաձայն պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` Որոտնավանքի Սբ. Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, իսկ վերակառուցել` Հայր Ստեփանոս ճգնավորը: Վաղ միջնադարում եկեղեցին հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:
February 22

Մոզրովի քարանձավ և Ջերմուկի մեծ  ջրվեժ (Ջրահարսի վարսեր) 

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 30մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր: Continue reading

February 1

Աժդահակը և Նորատուսի գերեզմանոցը

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ։ Նրա դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան:

Նորատուսի գերեզմանոց

Նորատուս գյուղում կարելի է տեսնել Նորատուսի խաչքարերը՝ հայկական հին գերեզմանատունը, որտեղ կա մոտ հազար խաչքար: Նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ փորագրությունը:

Գյուղի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Տարածքում պահպանվում են հնագույն հուշարձաններ, վաղ խաչքարերի բեկորներ: Խաչքարերի մեծ մասը (XIII-XVII դարեր) հիմնականում խմբավորված են և հանդիսանում են որոշակի ընտանիքի գերեզմանատների մի մաս:

Ըստ ավանդազրույցի՝ մոնղոլ-թաթարների հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր «զգեստավորում» են զինվորների պես։ Նկատելով այս սարսափելի տեսարանը՝ թշնամին նահանջում է: Դամբարանի տարածքում կար մի փոքր մատուռ, որի շնորհիվ, ըստ մեկ այլ ավանդության, փրկվում է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները պայմանավորվում են գյուղի խորհրդի հետ, որ իրենք չեն սպանի բոլոր այն մարդկանց, ովքեր կտեղավորվեն մատուռում: Քանի որ մատուռը գաղտնի ելք ուներ, բոլոր մարդկանց հաջողվեց փրկվել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշած է մնում: Նա տեսնում է միայն աղոթող խորհուրդի պատասխանատուին: Վանքի ծառայողներից մեկը բարկացած հրամանատարին բացատրում է, որ ամբոխը, դառնալով աղավնի, դուրս թռավ և ճախրեց հեռավոր սարեր:

January 31

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը` Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր
Ընդհանուր տարածք` 5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 278,600
Բնակչության խտությունը` 52.1/կմ²Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` զով: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:
Քաղաքները
Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է` սկզբում Նոր Բայազետ, ապա` Կամո:
Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական` մարզային նշանակության կենտրոններ:
Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին` Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը` Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:
January 18

Ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու թանգարան

Այսօր մենք ճամփորդել ենք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Նրա տունը մեծ էր ու սիրուն։ Այնտեղ մենք տեսանք նրա նկարները, տարազները, զարդերը, նրա ամուսնու քանդակները և այլն։ Նա նկարը նկարում է միանգանից հաստ վրձինով, դրա համար էլ նկարում ոնց որ նկարածը դուրս գա իրականություն։ 2-րդ հարկում կար նաև ռեստորան։ Ռետսորանից այնքան լավ հոտ էր գալիս, որ մենք ուզեցանք ուտել։

January 17

Լուսիկ Ագուլեցի

Լուսիկ Ագուլեցին հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։ Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։ Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում:

1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

January 16

Հայկական ազգային հագուստ (տարազ)

Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է հայի ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում՝ ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից։

January 10

Տիեզերքը և ես

Պլուտոնը Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկն է։ Իր հայտնաբերման օրվանից՝ 1930 թ. մինչև 2006թ․ Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ, Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակը։ Պլուտոնը հայտնաբերել է աստղագետ Ք․ Թոմբոն 1930 թվականին։ Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը՝ 247․7 տարում։ Պտտման առանցքն ուղեծրի հարթության հետ կազմում է 40°-ից փոքր անկյուն։

December 15

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանում ես արել եմ 3 նախագիծ։ Դրանք են՝  Նոր տարին տարբեր երկրներում (Իսպանիա), Իմ գյուղը (Շնող) և Իմ ուսումնական ամառը։ Ես ճամփորդել եմ Երևանի պատմության թանգարան և հաղթահարել եմ Մեծեփի բարձունքը։ Ես ինձ գնահատում եմ 8-ից մինչև 9,  որովհետև ես դասերին երբեմն խաղացել եմ համակարգչով, չնայած միշտ դասս սովորած եմ եղել, հայրենագիտության բոլոր հանձնարարություններն էլ կատարել եմ բլոգում։ Ահա իմ բլոգի հայրենագիտության բաժնի հղումը՝  հայրենագիտություն | Նելսոն Խաչատրյան (edublogs.org)։