January 16

Հայկական ազգային հագուստ (տարազ)

Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է հայի ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում՝ ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից։


Posted 16 Jan 2023 by khachatryannelson in category Ճամբարային 2023, հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*