April 4

Գործնական քերականություն

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել – չափազանցնել

Բ. Շունչ տալ – կենդանացնել

Գ. Սիրտ անել – համարձակվել

Դ. Լույս սփռել – բացատրել

28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Աչքերով ուտել — անդադար նայել

Ես աչքերով ուտում էի համեղ ուտելիքը, որովհետև այդ պահին չէր կարելի ուտել։

Խելքը ուտել —  գժվել

Այս մարդը նրա խելքը կերել է։

Լույս աշխարհ գալ — ծնվել

Իմ եղբայրը վերջապես լույս աշխարհ եկավ։

Գիշերը ցերեկ անել — չափից դուրս շատ աշխատել

Իմ հայրիկը մեկի-մեկ գիշերը ցերեկ է անում։

Գլխի ընկնել — հասկանալ, կռահել
Ես վերջապես գլխի ընկա, թե ինչ նախագիծ է կարելի անել:

Ծակուծուկ մտնել — թաքնվել

Կատուն մեզնից վախեցավ և ծակուծուկ մտավ։

29. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել

ձեռքով անել
Ես ձեռքով տարբեր շարժումներ էի անում:

Ես այսօր նրան ձեռքով արեցի, իսկ նա ինձ ի պատասխան բարևեց:

աչքը մտնել
Մատիտը հանկարծակի նրա աչքը մտավ:

Նա իմ աչքը մտավ իր լավ արարքով:

ձեռք մեկնել
Ես ձեռք մեկնեցի նրան:

Նա ինձ ձեռք մեկնեց, երբ ես չէի կարողանում կատարել իմ տնային աշխատանքը։

 

January 31

Առոջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, առողջությունը կախված է հետևյալ գործոններից:

1. Աղքատություն

2. Հոքեվիճակ

3. Սնունդ

4. Ժառանգականության

5. Կրթություն

6. Վնասակար սովորություն

7. Պատասխանատու վարքագիծ

8. Մարզանք

9. Շրջակա միջավայր

10․ Հիգիենա

 

Գնահատականներ

 

1. Վնասակար սովորություն

2. Պատասխանատու վարքագիծ

3. Սնունդ

4. Շրջակա միջավայր

5․ Հիգիենա

6. Հոքեվիճակ

7. Մարզանք

8. Աղքատություն

9. Կրթություն

10․ Ժառանգականության

 

 

 

 

 

 

 

November 18

Եղնիկը

Եղնիկը

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

ակնթարթ

փախչում

երբ

պատշգամբ

2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ պարզ բ/լուռ լռիկ գ/ակնդետ ուշագրավ դ/ընտանի մտերմացած

 

3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ դ/ծնվել,հայտնվել բ/խելքը գլխին գ/դատող, բանիմաց, խելացի գ/կողը հաստ բ/համառ, ինքնասածի, կամակոր դ/ճաշը եփել ա/մեկին պաժել, լավ ծեծել

 

 

4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

բարեկամ

վերջալույս

լուսամուտ

հողմածեծ

5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ: եղնիկ

նվեր

զանգակ

երեխա

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. ա/որսորդ – գոյական բ/եղնիկ – գոյական գ/առաջին –ածական դ/ազատ –ածական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն: Արդյոք գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ։

Խե՜ղճ եղնիկ…

8. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Եղնիկը ուշագրավ և մատաղ է։ Նա ընտանի էր, բայց վերջում գնաց անտառ, որտեղ նրա տունն է։

9. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտել է իր ընտանիքին։

11. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում եղնիկին, որովհետև նա բարի է։

12. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: Անտառը հողմի ժամանակ շատ աղմկոտ է։

13. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզ և ծոծկվեց խավարների մեջ։

November 8

1)8 հատ 8 թվանշանով ստացեք 1000։

(8888-888):8=1000

2)Գտնել բաց թողնված թիվը․

Պատ’ 2

 

3)Պարզել օրինաչափությունը և գտնել բաց թողած թիվը․

Պատ’ 6

4) Գտնել բաց թողնված թիվը․

4

5)Պարզել օրինաչափությունը և գտնել բաց թողնված թիվը․

410

6)Երկու միանիշ թվերի գումարը երկնիշ թիվ է, իսկ նրանց արտադրյալը՝ միանիշ թիվ։Որո՞նք են այդ թվերը։

9+1=10

9×1=9

7)Արամը ցանկանում էր լուծել  ԱԲՎ+ՎԲ+Ա=222 ռեբուսը,  նույն տառերը փոխարինելով միևնույն թվանշանով, իսկ տարբեր տառերը՝ տարբեր թվանշաններով:  Արամը քանի՞ տարբեր եղանակով կարող է  լուծել այդ ռեբուսը:

156+65+1=200

8)Ա քաղաքից Բ քաղաք 2 ճանապարհ կա, իսկ Բ քաղաքից Գ քաղաք՝ 3, Գ-ից Դ՝ 7 ճանապարհ: Քանի՞ հնարավոր եղանակով կարելի է Ա քաղաքից գնալ Դ քաղաք:

42

9)Քառակուսին բաղկացած է  4 միանման, սպիտակ ուղղանկյուններից և մեկ սև քառակուսուց (տես նկարը): Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 40սմ է: Գտեք մեծ քառակուսու մակերեսը:

Подпись отсутствует

 

10)Լուծեք խաչբառը․

 

11)Գտե´ք 100-ից փոքր այն թվերի քանակը, որոնք բաժանվում են 2-ի կամ 3-ի, բայց չեն բաժանվում 6-ի։

0

12)Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց տասնավորի թվանշանը մեծ է միավորի թվանշանից։

80

13)8սմ լայնությամբ և 14 սմ երկարությամբ ուղղանկյունը մասամբ ծածկած է 4 սմ կողմով քառակուսով։ Գտնել նարնջագույն տիրույթի մակերեսը։ Նկարում քառակուսին բաժանված է 4 հավասար մասերի։

112

October 14

Առյուծը և մարդը

Արևմտահայերեն

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Արեվելահայերեն

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

— Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:

Նրանք ասացին.

— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:

Առյուծն ասաց.

— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։

Նրանք ասացին.

— Կգա, կտեսնի քեզ, և քեզ վայ կլինի:

Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.

— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախեցնում է գազաններին:

Նա ասաց.

— Այո՛, ես եմ:

Առյուծն ասաց.

— Արի կռվենք:

Մարդն ասաց.

— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

— Երդվիր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդը երդվեց, և առյուծն ասաց.

— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Առյուծը գոչեց.

— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

 

Իմ կարծիքով, առակը ասում է, որ ուժը խելքն է որոշում։

September 23

Վիլյամ Սարոյանը հիշում է․․․ (2-րդ հատված)

Գրող Վիլյամ Սարոյանը, հիշելով իր դպրոցական տարիները, պատմել է դրվագներ, որոնք լավագույնս բացահայտում են նրա ճարպկությունը:
«Սխտորը եղավ պատճառը, որ ես քիչ գացի դպրոց:Ամեն առավոտ սխտորով կերակուր կուտեի, կերթայի դպրոց: Հոտ դասարան կբռներ…Ուսուցիչ կմտներ, հոտ կքաշեր ու վրաս կպոռար.
— Նորե՞ն սխտոր կերած ես:
— Այո´,- կըսեի,- սխտոր կերած եմ, հապա ի՞նչ ուտեի:
— Հոտ սենյակ բռնած է:
— Է¯, լուսամուտ բաց,- կըսեի:
Կկատղեր, դուրս կըներ: Իմ ուզած ալ այդ էր, կերթայի տուն: Մայրս կհարցներ, թե ինչու նորեն շուտ եկա:
— Ուսուցիչ դուրս ըրավ, ըսավ՝ սխտոր կերած ես:
— Խողեմ ատոնց գլուխ,- կըսեր մայրս,- Բիթլիսի ճաշեր չեն հավնիր, իրենց կերա՞ծն ինչ է:
Բայց կատակ կանեմ, հիմնական պատճառն այն էր, որ ես արագ կսովորեի, անոնք՝ դանդաղ»:

Բառարան                                                       նորեն-նորից, կրկին

ճարպիկ- ճկուն, վարժ                                       կըսեի-ասում էի

գացի- գնացի                                                      կկատղեր-բարկանում էր

կերթայի-գնում էի                                                ատոնց-դրանց

կբռներ-տարածվում էր                                         անոնք-նրանք

կպոռար-բղավում էր

Առաջադրանք՝

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞․․․։

Երբ ես կարդացի զգացի, որ զավեշտալի էր, որովհետև նա ճարպիկ էր: Վիլյամը արագ-արագ դասերը անում էր դրա համար էլ նա կարող էր գնալ տուն։ Ամենազավեշտալի մասն այն էր, որ նրա մայրիկը չհասկացավ այդ ամենը։

September 18

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարցեր և առաջադրանքներ:

2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ինձ համար ուսուցիչը սովորեցնող ընկեր է։ Երբ մի առաջադրանք քո համար դժվար է, նա կօգնի հարցերում։

September 12

Ծիրանի ծառը

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։ Continue reading

September 8

Առաջին դպրոցները

1֊ին հատված

Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին: Continue reading