April 23

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

 

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

  1. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուլացել էր և դրա համար որոշում է իր երկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։

  1. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է «ազատություն», այսինքն՝ լայն ինքնավարություն։

  1. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Ք. ա. 72 թ. Նաբաթեայի թագավորը ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Նույն ժամանակ հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

  1. Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։

April 14

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 4-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 4-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, որի սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին:

2. Ո՞վ էր Միհրդատ 4-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Միհրդատ 4-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

April 10

Տիգրան 2-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.), իսկ Արտավազդի մահից հետո՝ նրա եղբայրը՝ Տիգրան 1-ը (Ք․ա․ 115-95 թթ․):

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր: Նրան պատանդ են վերցնում, որովհետև վախենում էին, որ հայերը վրեժ կլուծեն պատերազմում պարտության համար։

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Տիգրան 1-ը։ Նա իշխեց մինչև Ք.ա. 115-95թ.:

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգիբմինչ այդ անհայտ մի վայրում, որտեղ հետագայում հիմնեց մայրաքաղաք Տիգրանակերտը:

5. Ո՞ր թվականներին է իշխել Տիգրան 2 Մեծը:

Ք․ա 95-55 թվականներին է իշխել Տիգրան 2-ը։

March 13

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Սելևկյան տերությունը

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Շամ, Արշամ

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Ք․ա․ մոտ 220-201 թթ

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Անտիոքոս 3-ի

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ։

February 14

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։ Continue reading

February 11

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։

Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

Վանի թագավորությունը Ռուսա 2-ի օրոք։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա 1-ի հաջորդների՝ Արգիշթի 2-ի և Ռուսա 2-ի օրոք՝ մինչև Ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Հատկապես նշանավոր էին Ռուսա 2-ի գահակալության տարիները՝ Ք․ա․ 685-645։ Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։

Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։

(Ք․ա․ 685-645թթ)  Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։

Կիմերեները ռազմաշունչ ցեղեր են։ Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերներիհետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։

5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

May 22

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Մայիս 2- Հովհանես Թումանյան տուն-թանգարան

Ապրիլ 19 – Հաղարծին և Պարզ լիճ

Ապրիլ 11 – Տավուշի մարզ

Մարտ 14 – Իմ Գյումրին

Մարտ 11 – Հառիճավանք և Մարմաշենի վանք

Մարտ 7 – Շիրակի մարզ

Մարտ 1 – Շաքիի ջրվեժ, Ուղտասար և Որոտնավանք

May 2

Հովհանես Թումանյան տուն-թանգարան

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։ 1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով։

April 19

Հաղարծին և Պարզ լիճ

download

Հաղարծին

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է։

Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։

Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Շրջապատված է անտառներով։