January 29

Ճամբարային հունվարի ամփոփում

Այս հունվարը եղել է ճամբարային։ Դասարանները բաժանված էին ջոկատների և հեշտ դասեր էինք ունենում։ Մենք ճամփորդել ենք։ Գնացել ենք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան և Իրինա Ռոդինայի գեղասահքի դպրոց։

Մի օր էլ մենք սարքել էինք այնքան համով պիցցա, որ մի վայրկյանում կերանք այն։ Նայել ենք Հայրենեան հաղորդաշարի «Նվագարան» հաղորդումը, որից ծանոթացանք երաժշտական գործիքներին։ Նաև Հարավային դպրոցում կրտսերների հետ խաղացել ենք ազգային խաղեր։ Ինձ դուր է եկել «Ճոպան-ճոպան» խաղը։

Մեր ճամբարը ինձ շատ դուր եկավ։ Կսպասեմ մյուս ճամբարին։

January 18

Ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու թանգարան

Այսօր մենք ճամփորդել ենք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Նրա տունը մեծ էր ու սիրուն։ Այնտեղ մենք տեսանք նրա նկարները, տարազները, զարդերը, նրա ամուսնու քանդակները և այլն։ Նա նկարը նկարում է միանգանից հաստ վրձինով, դրա համար էլ նկարում ոնց որ նկարածը դուրս գա իրականություն։ 2-րդ հարկում կար նաև ռեստորան։ Ռետսորանից այնքան լավ հոտ էր գալիս, որ մենք ուզեցանք ուտել։

January 17

Լուսիկ Ագուլեցի

Լուսիկ Ագուլեցին հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է։ Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է։ Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում:

1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

January 16

Հայկական ազգային հագուստ (տարազ)

Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է հայի ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում՝ ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից։

January 15

1-ին շաբաթի ամփոփում․ Մայրենի

1-ին շաբաթը իմ համար անցավ հետաքրքիր։ Ես սարքել եմ Իմ ամանորյա ուսումնական խաղը և մի Ամանորյա խաչբառ։ Ինձ ամենաշատը դուր եկավ Իմ ամանորյա ուսումնական խաղ սարքելը, որովետև ես էի իմ տարեվերջյան ամփոփման մեջ առաջարկել նման առաջադրանք ունենալ։ Ինձ դուր են գալիս խաղային առաջադրանքները։