January 28

Անգլիախոս մաթեմատիկների ջոկատի 3-րդ շաբաթվա ամփոփում

Մենք 3-րդ շաբաթվա ընթացքում պատրաստել ենք մոչի։ Մոչին ճապոնական ամանորյա աղանդեր է, առանց դրա ոչ մի ճապոնացի չի նշում Նոր տարին։ Հիմա ես ձեզ կասեմ, թե ոնց են պատրաստում մոչիի խմորը։ Մեզ հարկավոր է մրգի հյութ, շաքարի փոշի և բրինձի ալյուր։ Այդ բաղադրիչները իրար հետ լցնում ենք կաթսայի մեջ, խառնում և եփում։ Մեր ջոկատի Րաֆֆին էր խառնում մեր խմորը։ Երբ արդեն խմորը պատրաստ էր, ընկեր Հայկուհին քառակուսիներով կտրատեց խմորը և բաժանեց բոլորիս։ Մենք քսեցինք մեջը նուտելան և գնդիկներ սարքեցինք։ Եթե ձեզ հետաքրքիր է, այս տեսանյութում ավելի մանրամասն կարող եք տեսենլ, թե ոնց են պատրաստում մոչին։ Ի դեպ, ինձ համար մոչին այդքան էլ համով չէր, չնայած ընկերներիցս մի քանիսը հավանեցին։

Տեխնոլոգիայի դասին մենք շարունակում ենք նկարել կոմիքսներ։

January 24

Անգլիախոս մաթեմատիկների ջոկատի 2-րդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթը գնացինք Կենտրոնական բանկի թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մեզ պատմեցին ամեն ինչ դրամների մասին։ Մեզ ցույց տվեցին, թե ոնց են ստուգում փողերը, որպեսզի կեղծված չլինեն։ Ստուգում են Ultra մանուշակագույնով։ Վերջում մենք նայեցինք տեսաֆիլմ, որտեղ  ցույց են տալիս, թե ոնց են ստեղծվում են դրամները Գերմանիայում։ Վերջում մեզ տվեցին փոքրիկ նվերներ։ Մեզ շատ հաճելի էր։ Իսկ հետո Անգլիական այգին ուսումնասիրեցինք ու այնտեղ նախաճաշեցինք։

Մեր հաջորդ ճամփորդությունը դեպի սահադաշտ էր։ Այնտեղ մենք լավ ժամանակ անցկացրեցինք, սահեցինք սառույցին չմուշկներով։ Ես սկզբից չէի կարողանում, բայց հետո սովորեցի ու մի քիչ կարողացա։ Ինձ մեկ-մեկ օգնում էր ընկեր Մադլենը։ Իսկ երբ նա հեռանում էր, ես փորձում էի ինքնուրույն սահել սահադաշտի պատի կողքով, բայց առանց բռնվելու պատից։

January 14

Անգլիախոս մաթեմատիկների ջոկատի 1-ին շաբաթվա ամփոփում

Մենք այս շաբաթվա ընթացքում հասցրել ենք գնալ Ջրվեժի արգելոց։ Այնտեղ մենք անցկացրել ենք ձմեռային մարզական ուրախ խաղեր։ Մենք նաև պատրաստել ենք տարեգաթա, որի մեջ կար օրեոն (կոպեկ)։ Օրեոնը ընկավ մեր Սոսեին։ Նաև մենք մաթեմատիկայի դասին անցել ենք կոտորակները։ Մենք ունեցանք հետաքրքիր զրույց ֆուտբոլիստ Ռուբենի հետ։ Անգլերենի դասին մենք սովորեցինք, թե ոնց են ուրիշ երկրներում նշում Նոր տարին։ Մայրենի լեզվից խաղացինք 2 ազգային խաղեր՝ թաշկինակը և աղջիկ փախցնոցի: Տեխնոլոգիայի ժամին մենք նկարել ենք ամանորյա կոմիքսներ։