November 21

Վաճառականի խիղճը

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում, բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մերձիմահ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է, որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել է վաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականը առհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարի պահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդ ժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատեր քահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտ գործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել: Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում: Ասում է, թե իբր անցնում էր տան մոտով, ուզեց այցելել: Քիչ անց իրար հաջորդելով գալիս են տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում: Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից մի քանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա: Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, և նա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորը հարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թե չունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին, երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետ բերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է: Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրա զավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից և հրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետ բերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին: Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին:

Հարցեր և առաջադրանքներ

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր։

սովդաքար – վաճառական

ռոճիկ – աշխատանքի՝ ծառայության համար վճարվող դրամական վարձատրություն, ինչպես և դրա չափը

գործակատար – խանութի ծառայող, որ վաճառում է ապրանքները, վաճառորդ

հմուտ – որևէ բանի վարպետորեն տիրապետող, որևէ բանի հմտություն ունեցող, ներհուն, իր գործի վարպետ

համքար – արհեստակիցների միության՝ խմբավորման անդամ

2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն:

Հեղինակը ուզում էր ասել, որ անխիղճ մարդ լինելը վատ բան է։

3.Բնութագրի՛ր  հեքիաթի հերոսներին:

Գործակատարը շատ բարի է, որովհետև նա այնպես արեց, որ բաց թողնեն վաճառականին։

Վաճառականը շատ անխիղճ է, որովհետև նա ռոճիկը չտվեց տղային և համաձայն էր, որ սպանեին նրան։

4.Արդարացրու՛ կամ մերժի՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։

Ես համաձայն եմ հեքիաթում արտահայտված գաղափարին։ Չի կարելի լինել անխիղճ, որովհետև մարդիկ չեն սիրում անխիղճ մարդկանց, ոչ մեկը չի սիրի աշխատի առանց աշխատավարձ։

5.Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։

Լինում է չի լինում, մի երեխա է լինում։ Նա շատ բարի էր։ Մի օր դպրոցում ընդմիջումի ժամանակ նրա դասարանի տղաները կռվում էին, թե որ կոնֆետն է ավելի համեղ։ Կռիվը արդեն հասնում էր տուրուդմբոցի։ Երբ կռվող տղաները տեսան տղային, նրանք ասացին․

 – Ասա, որ այս կոնֆետը ավելի համեղ է, քան նրա կոնֆետը։

 – Իսկ ինչի՞ց ես այդպես վերցրել, – ասաց մյուս կռվող տղան։

 – Իսկ կփորձե՞ք ձեր կողքինի կոնֆետները, – առաջարկեց բարի տղան։

Նրանք փորձեցին իրար կոնֆետները, նրանց դուր եկավ, և նրանք էլ չկռվեցին։ Այդ օրից սովորում են միասին հաշտ ու համերաշխ։

Չար լինելն ու կռիվ անելը վատ բան է, իսկ բարի լինելը լավ բան է։


Posted 21 Nov 2023 by khachatryannelson in category Uncategorized

1 thoughts on “Վաճառականի խիղճը

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*