December 6

Նոր Տարին Իսպանիայում

Նոր Տարին Իսպանիայում ամենասիրված տոներից մեկն է։ Նշվում է հունվարի 1-ին ամեն տարի (Գրիգորյանական օրացույցով) սկսած 1582 թվականից: Անտեսելով այն, որ Նոր տարվա հեղինակությունը մտնում է կատալոնական Սուրբ ծննդյան տոների մեջ, այն նշվում է ամբողջ Իսպանիայի բնակչության կողմից։ Նոր տարվա վերջին օրը, ամբողջ քաղաքների բնակչությունը հայտնվում է գլխավոր հրապարակում և սպասում Սուրբ ծննդին, ամեն անգամ նայելով ժամացույցին, թե երբ օրը կփոխվի։ Այդ արարողությունը ցույց են տալիս ամբողջ աշխարհով մեկ, ուղիղ եթերով։

Իսպանիայում Նոր տարվա ավանդույթների մեջ մտնում են բնակչության կողմից շատ խաղող ուտելը, որը իրենց կարծիքով մաքրում է ոգին։ Նոր տարվա գիծերը ժամացույցի 12 զարկերի հետ 12 հատիկ խաղող են ուտում։ Խաղողի ամեն մի հատիկը օգնում է նոր տարում լինել ավելի հաջողակ։ Այդ ավանդույթը առաջին անգամ հիշատակվել է 1897 թ.։ Հետո բոլորը գնում են տուն, որտեղ իրենց սպասում են ընտանեկան ընթրիքը, շամպայնը և գինին։ Երկրում նորաձև է նաև կարմիր զգեստ կրելը Նոր տարին դիմավորելիս, քանի որ կարմիր գույնը հաջողություն է բերում: Ամբողջ տոնական շրջանը Իսպանիայում տևում է դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը։

Ահա Սուրբծննդյան իսպանական մի գեղեցիկ երգ․

(132) Noche de paz // Semino Rossi | Letra ☆ – YouTube

 

 

November 20

Արմավիրի մարզի տեսարժան վայրեր

Սարդարապատի թանգարան 

Գտնվում է Սարդարապատի հուշահամալիրում՝ Հայաստանի Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։

Թանգարանը բացվել է 1978 թվականին։ Թանգարանը կառուցել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Continue reading

November 20

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզկենտրոնը Արմավիրն է։ Հիմնադրվել է ապրիլի 12, 1995թ.։ Արմավիրը ամենափոքր մարզն է Հայաստանում։ Այնտեղ է գտնվոմ միակ ավտոճանապարհային կամուրջը։ Կամուրջը Հայաստանը միացնում է Թուքիային (մարդիկ համարյա երբեք չեն օգտագործում այն)։ Արմավիրում խիստ չորային է։ Արմավիրը միջին տեղ է գրավում  բնակչությամբ, իսկ առաջին տեղ է գրավում բնակչության խտությունով։ Բացառիկ է Վաղարշապատի (Էջմիածին) հոգևոր, մշակութային նշանակությունը։ Այնդեղ է գտնվոմ Մայր տաճարը։

Արմավիրի մարզում գտնվում է միակ ատոմային էլեկտրակայանը: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Արմավիրի մարզում տարածված են որդան կարմիր միջատները, որոնցից ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը։

November 16

Դվին և Խոր-Վիրապ վանք-ամրոց

Դվին

Դվինը պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդին՝ Խոսրով Բ Կոտակը։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է։ Continue reading

November 13

Իմ գյուղը․ Շնող

Ես գյուղ չունեմ, և ծնողներս նույնպես չունեն գյուղ, իսկ պապիկիս ծնողները ունեն գյուղ։ Մայրիկս երբ փոքր էր, ամառային արձակուրդներին հանգստանում էր այդ գյուղում։ Ես միայն մեկ անգամ եմ եղել այնտեղ, երբ շատ փոքր էի՝ երկու տարեկանում, և ափսոս, որ ոչինչ չեմ հիշում։ Գյուղի անունը Շնող է։ Գտնվում է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, Դեբեդ գետի աջափնյա հատվածում։ Գյուղը շրջապատված է ձորերով,  ծառերով ու բլուրներով։ Հիմա բլուրների ծառերի մեծ մասը չկա, որովետև մարդիկ ծառերը կտրել են, որ թանկարժեք հանածոներ հանեն գյուղի մոտ գտնվող Թեղուտի հանքից։ Գյուղի անվան բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից։ Շնողի պատմությունը կապվում է միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է X-XI դդ։ Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ավելի ուշ շրջանում, որովհետև 13-րդ դարի աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով։

 

Այս տանն ապրել են պապիկիս հայրիկն ու մայրիկը։ Տունը պատանի պապիկս ու իր հայրիկը իրենց ձեռքով են կառուցել։

 

Պապիկս իր մայրիկի հետ

 

Տեսարան մեր գյուղի տան պատշգամբից

 

 

November 6

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն:

Մանուկը սկսեց այցելել հարևան տանը ապրող քահանային, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար: Նրա անունը փոխվեց` Մխիթար:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես: 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրամանով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Նա մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

October 16

Ճամփորդություն Երևանի պատմության թանգարան

Անգլիական այգի

Անգլիական այգին, Երևանում առաջին հասարակական այգին է և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։ Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

Արգիշտի արքա

Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին:

Էրեբունի բերդաքաղաք

Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա-ի կողմից: Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է նաև այժմյա մայրաքազաք Երևանի հիմնադրման տարեթիվը։ Ամրոցը գտնվում է այսօրվա Երևանի հարավարևելյան մասի Նոր Արեշ ևՎարդաշեն թաղամասերի միջև: Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի: Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում:

Երևանի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին՝ ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։  Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛  առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես գտնվում է լուծումը, և  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։

October 14

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

Աշտարակ

Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Continue reading

October 3

Դվինի և Կարսի մասին տեղեկություններ

Դվին

Դվինը (արաբերեն Դաբիլ, հունարեն Դուվիոս) Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Պատմաբան Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։ Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում՝ 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, կանգնած էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները։ Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն)։ Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ էր։ Կառուցվել են գեղեցիկ, քարաշեն շենքեր։ Դրանցից նշանավորը Արշակունի թագավորների պալատն էր (4-րդ դար), որից պահպանվել են արքայական գահասրահի (272 քառակուսի մետր մակերեսով) ավերակները։

 

Կարս

Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ բերդը վերածվել է միջնաբերդի։ Հայտնի շատ հայագետներ Կարս և Կարին քաղաքների անունները կապում են այդ կողմերում հնագույն ժամանակներում բնակվող կարենիտներ ցեղանվան հետ, որը հիշատակված է պատմիչ Քսենոփոնի մոտ։ Ժողովուրդը «Կարսը» աղավաղելով դարձրել է «Ղարս»։ Կարսի վերաբերյալ շատ տեղեկություններ են հաղորդել հայկական, վրացական, բյուզանդական և թուրքական աղբյուրները։ Կարսը միջնադարյան Հայաստանի մինչև օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին՝ շրջապատված բլրապատ բարեբեր դաշտերով, ծովի մակերևույթից մոտ 1850 մ բարձրության վրա: