May 2

Դարձվածքներ

1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան  է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

աչքով ընկավ – նկատել

սիրտը դող ընկած – վախեցած

սիրտ տալ – ոգևորել

դատարկ բանհեշտ

2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ – գունատվել

պայման կապել – պայմանավորվել

քիթը կախել – մռայլվել

բերանը բաց մնալ – ապշել

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը

Ուղիղ – Երեխան մատը մտցրեց բզեզի բույնը հավեսի համար:

Դարձվածք – Փոքրիկ Սամվելը վազում էր սեղանների վրայով, ասես մատը մտցնում էր բզեզի բույնը։

մատը կծել

Ուղիղ – Շունը կծել էր իմ մատը:

Դարձվածք – Արմենը մատը կծեց՝  հիշելով, որ չպիտի ասեր Մարիի գաղտնիքը:

մատից փուշ հանել

Ուղիղ – Մայրիկս մատիցս փուշը հանեց։

Դարձվածք – Եղբայրս մատիս փուշը հանեց`օգնեց դասերս արագ անեմ:

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:/ Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք:/ Գրողի ծոցն ուղարկել/

 

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկիր, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս գրողի ծոցն ուղարկեցի, քան Դուք:

5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:

Մի մատ երեխա է, բայց ինչեր գիտի:

 

Հանկարծ նա վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողները ապշեցին:

Փոքր երեխա է, բայց ինչեր գիտի:

6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:

Ջրից չոր դուրս գալ – լավ ավարտ ունենալ

սիրտ տալ – ոգևորել

գլուխը կորցնել – անհանգստանալ

հալից ընկնել – հոգնել

սիրտը վկայել – գուշակել

սիրտ անել – համարձակվել


Posted 2 May 2024 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*