March 30

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը մշակաբույսերի աճեցմամբ  և ընտանի կենդանիների բուծմամբ զբաղվելն է: Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

  1. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է բույսեր աճացնելով։ Մարդը աճեցնում է մրգեր և բանջարեղեններ, անասնակերի համար խոտ։ Իսկ արդյունաբերության համար՝ շաքարի ճակնդեղ, բամբակենի և վուշ։

 

  1. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է կենդանիներ պահելով։

  1. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Միսը և կաթնամթերքը

  1. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Բուսաբուծությունով և անասնապահությունով զբաղվում են գյուղում։

  1. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև

Շաքարի ճակնդեղից կարելի է ստանալ շաքար, իսկ բամբակենիից և վուշից կարելի է ստանալ թել գործարաններում։

March 28

Նովրուզ

Մարտի 27-ին ես դպրոցի ընկերներիս հետ մասնակցել եմ Նովրուզին։ Նովրուզը քրդական նոր տարին է։ Այդ տոնը գարնան զարթոնքի տոնն է, Նոր տարին է։ Քրդերն այդ օրը ուրախանում են, նրանք քրդական պարեր են պարում։ Երեկվա Նովրուզին մենք էլ միացանք Քրդերի հետ պարելու։

ՀՀ-ում ապրող քրդական համայնքի Նովրուզ տոնակատարություն – YouTube