March 3

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։ Continue reading

Category: Uncategorized | LEAVE A COMMENT