February 28

Նոր նախագծեր պարոն Տիգրանյանի հետ

Հայրենագիտության դասին մենք պատմության ուսուցիչի՝ պարոն Տիգրանյանի հետ խոսեցինք ազգային փոքրամասնությունների մասին։ Իմացանք, թե նրանք ինչ ավանդույթներ ունեն։ Շատ խոսեցինք եզդիների և քրդերի մասին: Իմացանք, թե նրանք ինչով են տարբերվում իրարից։ Մենք շատ խոսեցինք։ Մենք կունենանք նոր նախագծեր պարոն Տիգրանյանի հետ` «Պատմության վերակառուցում», «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններ » և «Պատմության վերակառուցում»։ Ես ընտրեցի «Պատմության վերակառուցում» նախագիծը, որովհետև մեզ այդ նախագիծը հնարավորություն է տալիս ընտրել երեք ժամանակաշրջան.

․ քարե դար,
․ 2000 տարի առաջ,
․ ԽՍՀՄ-յան շրջան, երբ մեր տատիկ պապիկները եղել են մեր տարիքի, դպրոցահասակ։

Նաև պարոն Տիգրանյանը պատմեց իր մասին։ Նա ուրիշ դպրոցում երեխաների հետ իր դասաժամին խաղացել է։ Նրան տնօրենը ասել է, որ եթե նա իր դասին երեխաներին նորից խաղացնի, ապա իր աշխատանքը կկորցնի։ Նա մտածում էր, որ եթե երեխաները չխաղան, ապա նրանց ձանձրալի կլինի դաս անելը։

February 27

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ: Continue reading

February 24

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Continue reading

Category: Uncategorized | LEAVE A COMMENT