November 30

Մեր դպրոցից մինչև Գառնու տաճար և Գեղարդի վանք

  Գառնու տաճար

Գեղարդի վանք

Քարերի սիմֆոնիանի մասին

Քարերի սիմֆոնիան նաև կոչվում է «Բազալտե երգեհոն»: Բնական հուշարձան է, գտնվում է Գառնի գյուղի մոտ։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։

Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը՝ լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։ Continue reading

November 30

Դիցաբանություն և առասպել

1․ Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի

Առասպելը մեր հայրենիքի մի մասն է։ Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: Առասպելը հորինովի է, բայց մի քանի մասեր իրական է։

2․ Ո՞վքեր էին առասպելի հերոսները

Առասպելի հերոսները մարդիկ են։

3․ Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/

«Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

4․ Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/

Հայկի և Բելի մասին

5․ Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Ես մենակ գիտեմ Գառնու տաճարը։