November 25

Իմ դպրոցի միջավայրը

Իմ դպրոցի միջավայրը լավ միջավայր է։ Ինձ դպրոցի ագարակի միջավայրն է գրավում։ Այնտեղ 3-րդ դասարանում սովորեցինք մեղուների մասին, ինձ շատ հետաքրքիր էր։ Կենդանիներ շատ եմ սիրում։ Շատ էի ուրախացել, երբ ինձ թույլ տվեցին ձի քշել մեր ագարակում։

Ամենաշատը սիրում եմ մեր դասասենյակը, որովհետև այնդեղ մեր դասարանով սովորում ենք։ Դպրոցում ինձ զգում եմ լավ։ Ինձ սկսել է քիչ-քիչ դուր գալ սովորելը։ Ես փորձում եմ լավ սովորել, երբեմն ուսուցիչներս ասում են, որ հիացնում եմ իրենց։ Ինձ իմ դպրոցի միջավայրում ոչինչ չի խանգարում։ Ես մեր դպրոցում բան չէի փոխի։

Category: Uncategorized | LEAVE A COMMENT