November 21

Իմ ճամփորդական տպավորությունները․ Մատենադարան

Որպես հայրենագիտության դաս մեր դասարանով գնացել էինք Մատենադարան։ Մատենադարանի դռան կողքը տեսանք 6 արձան՝ Մովսես Խորենացին, Ֆրիկը, Անանիա Շիրակացին, Գրիգոր Տաթևացին, Թորոս Ռոսլինը, Մխիթար Գոշը։ Իսկ կենտրոնում Մովսես Խորենացին էր իր աշակերտի հետ, ում անունն էր Կորյուն։ Հետո մտանք Մատենադարան։ Այնտեղ չի կարելի հեռախոսով նկարել, որովհետև հեռախոսի վառ լույսը կարող է վնասել հին մագաղաթները։ Մատենադարանում կար 2 սենյակ։ Առաջին սենյակում կային բազմաթիվ մեծության գրքեր և մագաղաթներ։ Այնտեղ տեսանք ամենամեծ և ամենափոքր գրքերն ու մագաղաթները։ Իսկ երկրորդ սենյակում տեսանք  հին Հայաստանում ստեղծված գույների բազմաթիվ տեսակներ։ Այդ գույները թանկարժեք են։ Ինչո՞ւ են թանկարժեք։ Որովհետև, օրինակ, մի գրամ կարմիր գույնի համար պետք է որդան կարմիրի արյունը։ Բայց որդան կարմիրը քիչ արյուն է տալիս, և այդ արյունը պետք է երկա՜ր մշակել։ Հետո գնացինք դպրոց։ Իմ ճամփորդության տպավորությունները շատ լավն էին։ Այդքան ճամփորդություն էր եղել, բայց ամենաշատը ինձ դուր էր եկել Մատենադարանը։ Continue reading

November 21

May Modal Verb

May Modal Verb-ը արտահայտում է թույլտվություն, հնարավորություն-հավանականություն և ցանկություն։

Թույլտվություն՝ May I go to the bathroom?

Հնարավորություն-Հավանականություն՝ She may come to stay with us. Նա կարող է գալ մեզ հետ մնալու։ Continue reading