February 25

Повторяем

ДЕНЬ (КАКОЙ?) ТЁПЛЫЙ

ГОРОД (КАКОЙ?) РОДНОЙ

ШАРФ (КАКОЙ?) СИНИЙ

НОЧЬ (КАКАЯ?) ТЁПЛАЯ

ДЕРЕВНЯ (КАКАЯ?) РОДНАЯ

ЛЕНТА (КАКАЯ?) СИНЯЯ

УТРО (КАКОЕ?) ТЁПЛОЕ

СЕЛО (КАКОЕ?) РОДНОЕ

ПЛАТЬЕ (КАКОЕ?) СИНЕЕ

February 25

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանքներ`

1.Ո՞րն է առակի ասելիքը:

Առակի ասելիքը այն է, որ այն ընկերը, որը փորձանքի մեջ քեզ լքում է, նա ընկեր չի։

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։

Ընկերն  ինձ համար այն մարդն է, ով  դժվար պահերին միշտ օգնում է ինձ։

3. Խուրհուրդ տո’ւր տղային։

Ես խորհուրդ կտայի, որ նա ուրիշ ընկեր գտնի։

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
February 22

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշպանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր: Continue reading

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
February 21

Արջավորս

Ա
Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի
աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ
բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ
մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են:
Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՛վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը:
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը
գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի
մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի:
Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է:
Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր:
Ա՛յ տղա, ասի՝ արջ է:
Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ: Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է,
ու ձեռներիս էլ հրացան չկա: Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ
չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը: Խոզը ճղճղալով իրար խառնվեց,
հավաքվեց արջի վրա:
— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես:
Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք: Մի հաստլիկ մերուն ունեին․
ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի: Վազ տվինք փոսերի վրա:
Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում
ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում:
Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ:
Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան
բերեմ”
Թե՝ դե՜, լավ:
Բ
Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր
կալա եկա: Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է: Ման
եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ
ուտեմ: Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս
բռնեց:
Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել:
Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի: Հիմի նա օլորում է,
ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը
փորն անեմ: Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի:
Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ
խլեմ: Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ: Որ թանթլիկն ուսովս
պատ տվավ, հրացանը բաց թողեց: Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ,
չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ: Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի,
տրաքեց ոչ: Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել: Էստեղ մեջքս կոտրեց:
Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ: Բռնեցինք իրար:

Գ
Դես քաշեցինք, դեն քաշեցինք: Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է: Ձեն տվի,
«Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»:
Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է: Եկավ հասավ: «Ա՛լաբաշ, օգնի, ասի,
ինձ կերավ…»: Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ
ըլի: Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին:
Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել:
Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ: Որ թուքն
աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ
հասցրեց, ու ինձ կորցրի:
Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս
փչացնի ոչֈ Բերանսիվեր տակին վեր ընկաֈ Որ տակին վեր ընկա, շունն ավելի
կատաղեցֈ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բոնում է՝
օգուտ չի անումֈ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանաֈ
Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեցֈ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեցֈ
Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե
չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ,
կորավֈ
Դ
Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքըֈ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ
անումֈ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէֈ Թե իմանում է, որ
շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է
անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտիֈ Էս միտք անելիս մին էլ էն
տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրելֈ Ես էլ
շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմֈ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ
ականջ դրավֈ Էլ ետ շունչս պահեցիֈ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող
արավ մրթմրթալով գնացֈ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնումֈ
Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմֈ Գնաց՝ մոտիկ ցախ ու
մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավֈ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա
դրավ, էլ ետ գնացֈ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին
էլ ետ գնացֈ
Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցիֈ
Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրիֈ Ասի, քանի ուշքը
քոթուկումն է, վեր կենամ կորչեմֈ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա,
փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արիֈ
Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անումֈ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց
որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցիֈ Եկավ տեսավ փետերի տակին
մարդ չկաֈ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ,
չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ,
մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛ֈ
Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորըֈ Ես էլ վեր կացա, դուրս
պրծա դեպի Ավագըֈ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմֈ Ետ եմ մտիկ
անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չիֈ Հասա մեր խոզի նիստըֈ Էս Ավագը, թե՝
ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղելֈ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի,
էսենց բան եկավ գլուխսֈ Թե՝ բա հրացանդ ո՞ւր էֈ
Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղըֈ
Ե
Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինքֈ Հրացանիս
քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամֈ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ,
կբռնի կգզիֈ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնիֈ
Թե՝ դու գիտեսֈ
Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացիֈ Տանձի էլ կաթոցի ժամանակն
էֈ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչֈ Միտք արի՝ ախպեր, սա ուր
կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչֈ Վեր կացա, ասի՝
ներքևեմ մոշուտների վրաֈ
Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիսֈ Հետքն ընկա գնացի,
գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողելֈ Գլխի ընկա, որ սրանում մեղր
կաֈ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում էֈ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ,
էս հո որս է ու որսֈ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել,
բայց հողը դեռ թաց էֈ Տեսա, որ մոտեցել եմֈ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտսֈ
Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացիֈ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց
եկավֈ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ Հթես տակին
տանձ է ուտումֈ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է
ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազումֈ Մին էլ որ կանգնեց
տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալաֈ Տեսնեմ՝
հրացանի ծերը տըմբտըմբում էֈ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի…
Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի
ձորըֈ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է
վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ,
էլ ապրիլ չիֈ
Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է,
կբռնի, կփչացնիֈ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավֈ
Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ

Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր:

նիստ – որևէ կազմակերպության՝ մարմնի՝ կոլեկտիվի ևն անդամների ժողով

դափ – շրջանակի ձևով երաժշտական հարվածային գործիք, որի մի երեսին քաշված է բարակ (մեծ մասամբ ձկան) մորթի, իսկ ներսի կողմից կախված են բոժոժիկներ կամ մետաղյա օղակներ

էրել – այրել

պկու – սրինգ, շվի

բայաթ – արևելյան երաժշտության տխուր եղանակ

կռնի – խոպանուկ, փշամոլի (թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող խոտաբույս)

դրուստ – ուղիղ, շիտակ

օքմի – մեկը, մի մարդ, որևէ մեկը

կողքըհան – մի կողքի ծռված

ածխակոթ – խանձող

խտըտալ – խտղտանք զգալ, խուտուտ գալ

մոշուտ – մոշառատ տեղ՝ վայր

լուլ – գինով, հարբած

հուպ – փակ, խուփ

Գտի՛ր այն նախադասությունը, որտեղ ասվում է, որ արջը սատկեց:

Միայն էն օրորում  ձորի վրա շատ ուրուր պտիտ եղավ…

Ի՞նչ իմացար արջի և նրա սովորությունների մասին:

Երբ արջը իր համար որս է գտնում, այն կանգնում է և շփթեցում իր որսին: Նաև արջը շատ խորամակ է: Երբ մարդը արջին խաբում է, որ նա սատկած է, այն չի ուտում նրան և նա ինչ ասես գցում է որսի վրա, որ այն փտի նոր ուտի:

Category: Uncategorized | LEAVE A COMMENT