February 28

Ինքնաստուգում

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում են մարդիկ, կերտում իրենց պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

1-Բարձր Հայք

2-Ծոփք

3-Աղձնիք

4-Տուրուբերան

5-Կորճայք

6-Մոկք

7-Պարսկահայք

8-Վասպուրական

9-Սյունիք

10-Արցախ

11-Փայտակարան

12-Ուտիք

13-Գուգարք

14-Տայք

15-Այրարատ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյաց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը Հայաստանն է։

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Քարի դարը մարդկության պատմության ամենավաղ և ամենաերկարատև շրջանն է։ Այն սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին։ Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Աղթամարկղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցին։

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Օտարները Հայստանը  կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային  պատմության մեջ։ Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Կիլիկյան Հայաստանը գտնվել է Մեծ հայքի կողքը

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում է և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդը

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Կիմերների

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտք ձգվող տարածքում։

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 2-ը

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

Մենուա

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

Ք․ա․ 786-764

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Այրարատ

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Ք․ա․ 12-րդ հազարմյակ

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

ՀՀ-ի տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այն ունի 4096 մ․ բարձրություն։

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի արքան

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Մեծ Հայքը

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նարիրի

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է։

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Մենուա արքան

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Սևանը, Վանը և Ուրմիան։

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Սարդուրի 1-ինը

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Արգիշտի 1-ը

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Սալմանասար 3-րդը

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

բրոնզի դարի ընթացքում անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճ

Սարդուրի 2-ի օրոք

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Կապուտան ծով

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Սևանը, Վանը և Ուրմիան

44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Արաքս

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Իշպուինի

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Ք․ա․ 810-786 թթ․

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Սարդուրի 1-ինը

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիիջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Մանա երկիրը, Արդինի-Մուսասիր քաղաքը։


Posted 28 Feb 2024 by khachatryannelson in category Պատմություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*