December 9

Վերջից լուծվող խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

(X+2):3=34

X=34×3-2=100

  1. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։

(Xx3)-20=40

X=(40+20):3=20

  1. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։

(X-10)x5=125

X=125:5+10=35

  1. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

(X+127)-89=111

X=(111+89)-127=73

  1. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

(Xx3)+83=419

X=(419-83):3=112

  1. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

(Xx2-14):5=60

X=(60×5+14):2=157

  1. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։

(Xx2)-10=200

X=(200+10):2=105

  1. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

(Xx4)-20=2020

X=(2020+20):4=510

Բաժանարար թեմայից վերհիշենք՝

9․ Քանի՞ բաժանարար ունի 35-ը։

35-ը ունի 4 բաժանարար

10․ Քանի՞ բաժանարար ունի 28-ը։

28-ը ունի 6 բաժանարար

11․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 7 և ստացված  գումարը փոքրացնենք 5 անգամ, ապա կստանանք 51։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։

(X+7):5=51

X=(51×5)-7=244

Եթե Արամի մտապահած թվից հանենք 127 և ստացված տարբերությունից հանենք  21, ապա կստանանք 24։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը:

(X-127)-21=24

X=(24+21)+127=172

 

 

 


Posted 9 Dec 2021 by khachatryannelson in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*