March 23

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ (արևելահայերեն)

Մի ագահ ու աչքը ծակ մարդ Աստծուց խնդրում է հետևյալը.

-Տե՛ր Աստված, այնպես արա, որ ի՛նչ բանի որ դիպչեմ՝ ոսկի դառնա։
Աստվածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի,
սակայն ո՛չ միայն դանակն է ոսկի դառնում, այլև հացը։
Լեղապատառ գնում է ջուր խմելու. բաժակի հետ… ջուրն էլ ոսկի է դառնում։ Ինչին որ դիպչում է, ոսկու է վերածվում։

-Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիս, չե՛մ ուզում, է՛լ ոսկի
չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ ետ վերցնես…։
Աստվածը ագահ մարդու աղաչանք-պաղատանքին չի արձագանգում, և նա
ոսկիի մեջ թաղված, այնքա՜ն սոված-ծարավ մնաց, որ մի քանի օրից մեռավ…։

 


Posted 23 Mar 2023 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*