August 15

Իմ ամառային ճամփորդությունը

Այս ամառ ես ընտանիքիս հետ ճամփորդել եմ Աղվերան և Սևան։ Աղվերանում մենք ամեն օր զբոսնում էինք մինչև ուշ երեկո, այնքան խիտ էր անտառը, որ մտածում էինք, որ արջը կգար և մեզ կուտեր։ Աղվերանում իմ ամենասիրելի զբաղմունքը հեծանիվ քշելն էր։ Հետո մենք վերադարձանք Երևան և մի քանի օրից գնացինք Սևան։ Մայրս ասաց, որ Սևանը գեղեցկուհի է, որովհետև նրա գույնը գեղեցիկ կապույտ է, ջուրը մաքուր է և ջինջ։ Ինչ լավ է, որ Հայաստանը այդքան հարուստ է գեղեցիկ վայրերով, և ես հանգստացնել եմ շատ լավ։

 

 

 

 

hdr

hdr