June 17

Ճամփորդություն դեպի Գյումրի

Հայրիկիս, մայրիկիս և քույրիկիս հետ գնացինք Գյումրիում նշելու մայրիկիս ծննդյան օրը։ Ես Գյումրիում մնացի ընդամենը 3 օր։ Այսօր ես կպատմեմ, թե ես ինչ եմ արել Գյումրիում։ Ես Գյումրիում քայլեցի հին փողոցներով, տեսանք հին, սիրուն շենքերը։ Հետո սատանի անիվով բարձրացանք վերև և տեսանք Գյումրիի բոլոր շենքերը, ամբողջ Գյումրին և հետն ել ամենահեռվում տեսա Գյումրու Սև բերդը։Ինձ ամենաշատը դուր եկան Գյումրիի շները, որովհետև նրանք ուտում էին Պեպերոնիի երշիկները, ես էլ սիրով հյուրասիրում էի։ Շատ զվարճացա։