December 21

Ամփոփիչ աշխատանք

Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մարմինների վրա գործադրվում է ուժ այն տեղափոխվում է։

Օրինակ, երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։

Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Ուժի չափման միավորը Նյուտոնն է։

Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

Ուժը նշանակում ենք F տառով

Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մարդու մտավոր գործունեությունը կոչում ենք մեխանիկական աշխատանք։

Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային, էլեկտրական, քիմիական և միջուկային

Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:

Ո՞ր էներգիան է կոչվում ճառագայթային:

Ճառագայթային էներգիան Արևի էներգիան է։

Էլեկտրական էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են ձեզ հայտնի:

Հիդրոէլեկտրակայանում ջրի մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, որն իր հերթին կարող է փոխակերպվել ջերմային, լուսային էներգիաների:

Ի՞նչ գիտեք ատոմային <միջուկային>էներգիայի մասին:

Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում:

Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի օրգանիզմներին:

Կենդանի օրգանիզմներին անհրաժեշտ է ճառագայթային էներգիան

December 1

Մարս

Մարս կամ Հրատ (լատիներեն՝ Mars), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Continue reading

November 23

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:

Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին, կոչվում է ծանրության ուժ:

November 16

Առանձգականության ուժ , ուժի չափումը

O8Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Continue reading

November 1

Մեխանիկական շարժում, արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են  որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Continue reading

October 12

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Continue reading

October 5

Մաքուր նյութեր և խառնուրդներ: Նյութերի մաքրում:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:

Օրինակ

Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ տնային առաջադրանք

 

Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:

Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով։

Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:

Անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: