December 5

Գործնական քերականություն

99. Հարցում  արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր – մարդիկ, ինչե՞րը – կենդանիները:

Ինչ-որ ո՞վ – մեկը, ի՞նչ – կենդանի:

Ոչ մի ո՞վ – մարդ, ի՞նչ – կենդանի:

101.      Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: – Տասներորդ օր է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից: – Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: – Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: – Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի: – Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն: – Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: – Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել: – Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:

ածանցներ -րորդ և -երորդ

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղան) համարձակ աոաջ եկավ: (Օրերը) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուններ): (Ոստիկանները) այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուրը) երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոցը) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ) քնած էին:

Ինձ օգնեցին բայական մասնիկները և վերջավորությունները։

103.      Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Category: Uncategorized | LEAVE A COMMENT