February 28

Վ․ Տերյանի «Գարնանամուտ» և «Հայտնություն» բանաստեղծությունների ընդհանրությունը

Վ․ Տերյանի <Գարնանամուտ> և <Հայտնություն> բանաստեղծությունների ընդհանրությունը այն է, որ երկուսն էլ պասմում են գարնան մասին։ Նաև գարնան գեղեցկության առատության և ազատության մասին։ Հեղինակը այդ բանաստեղծությունների շնորհիվ ուզում էր ասել, որ գարունը իր ամենասիրած տարվա եղանակն է։

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
February 28

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն,

Երկուսդ նախշուն, երկուսդ բարի,

Փրկեցիք ինձ ձմռան չար հոսանքից։

Հիմա ես ազատ եմ, հիմա ես ուրախ,

Ուրախությունս է աճում կիլոմետրերով,

Ընկերներս համացանցից դուրս եկան,

Գարնանն ու արևին տեսան,

Ուրախություննից պայթեցին,

ԵՎ նրանք նույնպես միասին ասացին՝

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն։

 

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
February 28

Весенний дневник

Вовка решил написать рассказ о весне. Но с чего начать? Об этом он не знал.
– Мама, когда весна придёт? – спросил Вовка.
– Скоро. А ты наблюдай. Выбери что-нибудь одно: деревья или птиц, или наш двор, – сказала мама.
– Мы вчера снежную бабу во дворе слепили. Я за ней буду наблюдать, –сказал Вова. Continue reading

February 27

Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Սիրելի սովորողներ, կազմեք փետրվար  ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո, ես ունեմ

Մաթեմատիկա | Նելսոն Խաչատրյան (edublogs.org)

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Continue reading

February 27

«Հին օրհնություն» բանաստեղծության գաղափարը

«Հին օրհնություն»  բանաստեղծության արտահայտած գաղափարը այն էր, որ բոլոր երեխաները պատերազմի սթրեսը չտեսնեն։ Նաև սովը, մահեր տեսնելը, այդ ամենը չտեսնեն երեխաները։ Դրա համար էլ երեխաներին բոլոր մեծերը օրհնեցին․ «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք»։

Հին օրհնություն

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
February 27

Քառյակի վերլուծություն

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Նա փորձել է ասել, որ մեր աշխարհում ամեն օր ծնվում են նոր մարդիկ, և ամեն տարվա փորձ ու գործ սկսվում է ամեն օր, այսինքն՝ ամեն ինչ կրկնվում է։

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
February 27

ՄԹՆՈԼՈՐՏ. ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:

Մթնոլորտը Երկիրը շրջապատող օդային թաղանթ է: Այն կազմված է ազատից, թթվածնից, ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:

2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:

Օդը չի ցրվում-հեռանում Երկրից, որովհետև ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը:

3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:

Մթնոլորտի վերին սահմանը արտաքին ոլորտն է:

4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:

Առաջին շետը ներքնոլորտն է, երկրորդը վերոլորտն է, երրորդն էլ արտաքին ոլորտը:

5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Ներքնոլորտը ամենակարևոր շերտն է, որովհետև այստեղ են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը:

6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:

Օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

February 25

Իմ գրադարանը

Իմ գրադարանում կան շատ գրքեր, որոնք շա՜տ տարբեր են։ Այնեղ կան հեքիաթներ, քառյակներ, ատլասներ, տարբեր հանրագիտարաններ, պատմվածքներ, վեպեր և այլն։ Ես համալրում եմ իմ գրադարանը տարբեր ձևերով, օրինակ՝ գիրք առնելով, նվերներ ստանալով և այլն։ Ես նախընտրում եմ կարդալ ծիծաղելի գրքեր։ Միակ գիրքը, որը նվեր եմ ստացել և դեռ չեմ հասցրել կարդալ, Գրքի տոնին նվեր ստացած «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքն է։

Իմ վերջին կարդացած գրքերն էլ Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնեբերգայից», «Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը» վեպերն են, որոնք իմ տեսագրությունում բոլորիդ առաջարկում եմ ընթերցել:

 

Category: Uncategorized | LEAVE A COMMENT