April 25

Спорт. Популярные виды спорта. Знаменитые спортсмены, Родительный падеж имён существительных

Какие основные преимущества имеет занятие спортом для здоровья человека?

Занятия любыми физическими упражнениями улучшают работу сердца, уменьшают риск диабета, снижая уровень сахара в крови, а также регулируют уровень стресса.

Какие виды спорта считаются наиболее популярными в мире, и почему?

Широкая доступность этого вида спорта способствует его растущей популярности — в каждом дворе по всему миру можно видеть ребят, гоняющих мяч. По сути, для того, чтобы добиться успехов, им нужны лишь талант и упорный труд.

Каковы ключевые различия между командными и индивидуальными видами спорта?

Командный спорт играют с командой, а индивидуальный спорт играют без команды Continue reading

April 25

Ամփոփիչ աշխատանք

Ի՞նպես է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն ավելի ուժեղ է:

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմնացույցը սարք է, որը ցույց է տալիս բևեռները: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային):

Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:

Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

F կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:

Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Լույսի անդրադարձումը. լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։

Նշի՛ր հայելիների տեսակները:

Հայելիները լինում են` հարթ, ուռուցիկ և գոգավոր։

Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձող ճառագայթի և մակերևույթին տարված ուղղահայացի միջև կազմված անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

35 սմ

Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

April 25

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։

Արեգը և աշխատանքը

Արեգը ուզում էր աշխատանք գտներ, որ իր համար ուտերիք առներ։ Նա դառցավ ծրագրավոր։ Գրեց, գրեց մատները հոգնեցին։ Նա ջնջեց իր խաղը և ինքն իրեն ասաց. “Խաղս վատն է”:

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
April 23

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

 

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

  1. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը։

Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուլացել էր և դրա համար որոշում է իր երկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։

  1. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը Փյունիկյան քաղաքների նկատմամբ։

Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է «ազատություն», այսինքն՝ լայն ինքնավարություն։

  1. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Ք. ա. 72 թ. Նաբաթեայի թագավորը ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Նույն ժամանակ հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

  1. Ի՞նչ հարաբերություններ ուներ Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ։

Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։

April 22

«Հազարան հավք» 11-րդ և 12-րդ հատվածներ

11.ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

1․ Գտիր այն մասը, որտեղ ձուկը բացատրում է օյին հանողներ, ծաղրածուների մասին։

2․ Գտի՛ր հատվածից 10 ածական։

3․ Պատմի՛ր հատվածը Արեգի անունից

4. Հատվածից գրիր քեզ անծանոթ բառեր

5․ Պատմի՛ր հատվածը Ձկան անունից

12.ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
April 21

ործնական աշխատանքի փաթեթ, 42-44-րդ առաջադրանքներ

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

Աչքով տալ, աչքը մտնել, աչքի տակով նայել, մի աչքով նայել, աչքի ընկնել, աչքը հանել, աչքի լույսի պես պահել, աչք ծակել, աչք դնել, աչք առնել
Գլուխը տանել, գլուխը լվանալ, գլուխ գլխի տալ, գլխի ընկնել, գլխից մեծ գործեր բռնել

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

ամենից բարձր – ամենաբարծր

բարձրություն ունեցող – բարձրությամբ

երկու անգամ – կրկնակի

ազատ կերպով – ազատորեն

մեր ժամանակների – ժամանակագիծ

44.Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը ուժեղ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երևի (հաստատ) աշխարհում վաղուց (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանգագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի գողը ակամա (կամավոր) վկան՝ ստիկանը, զարմանքից գոռաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրվել են (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գոյացել էր (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

 

Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը

Ինձ համար այս կյանքում ամենակարևորը ծնողներս են։ Նրանք ինձ ամեն ինչում օգնում են։ Երբ ես չեմ կարողանում տնայիներս անել, նրանք ինձ օգնում են։ Եթե նրանք չլինեին, ես չէի ծնվի։ Իմ ծնողներս շատ բարի են, ուրեմն ամեն ինչում կօգնեն։ Ամենկարևորը իմ ծնողները ինձ սիրում են։

Category: Uncategorized | LEAVE A COMMENT