March 20

Երեք հարուստ (արևելահայերեն)

Երեք հարուստ վիճում են ու վեճը հարթելու* համար գնում են Խիկար իմաստունի մոտ.
—Մենք եկել ենք իմանալու, թե մեզնից ո՞վ է հարուստ։
—Դու ասա,— դիմում է իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցածվածքի և արտ ու դաշտի տեր եմ, հարստությանս չափ ու սահման չկա։
—Հիմա դու ասա տեսնենք,—դիմում է երկրորդին։
—Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց ես երեք անգամ ավելի
հարուստ եմ։
—Իսկ դու ի՞նչ կասես,— դիմեց Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ասեմ։ Ես ո՛չ պաշտոն ունեմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ել արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, ունեցած-չունեցածս գլխիս մեջ է։
Երեքին լսելուց հետո Խիկար Իմաստունն ասաց.
—Ձեզնից ամենահարուստը գիտունն է. նրա հարստությունը մնայուն ու անվերջանալի է, և ոչ ոք չի կկարողանա այն խլել նրանից։


Posted 20 Mar 2023 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*