November 24

Ինչը կփոխեի իմ դպրոցում

Ես կփոխեի մի քանի բաներ իմ դպրոցում։ Առաջինը ես կվերացնեի համակարգիչ վերցնելու հավանականությունը։ Երբ ինձնից վերցնում են համակարգիչս, ես ունենում եմ ծանր ապրումներ։ Ես վախենում եմ, որ կարող է համակարգիչս ջարդեն կամ երբեք չվերադարձնեն այն։ Կավելացնեի մարդկանց, ովքեր նայում են, որ երեխաները խաղ չխաղան։ Ես ուզում եմ, որ ես դպրոցում խաղ չխաղամ։ Բայց ինքնուրույն ինձ չեմ կարողանում զսպել, օգնական է պետք։

Դպրոցում ես կավելացնեի նաև մարդկանց, ովքեր գտնում են կորած իրեր և բերում տնօրենի սենյակ։ Ես մեկ-մեկ կորցնում եմ իմ իրերը։

Վերջում ես ավելի կսիրունացնեի դպրոցը։ Ճիշտ է, մեր դպրոցի բակում շատ ծառեր և բույսեր են աճում, բայց ես ավելի կշատացնեի։

Ու չնայած էս ամենին, ես մտածում եմ, որ այսպես էլ է լավը իմ դպրոցը։


Posted 24 Nov 2022 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*