April 17

Սուրբ Զատիկ, կոլոլակով սպաս

Սուրբ Զատկի տոնին մայրիկիս հետ սարքեցինք կոլոլակով սպաս։ Առաջինը աղացինք միսը և  պատրաստեցինք կոլոլակը։

Հետո կոլոլակը դրեցինք եփելու առանձին։

Հետո մենք եփեցինք ձավարն առանձին՝ ջրին աղ ավելացնելով։

Հետո անցանք սպասի պատրաստմանը։ Կաթսայի մեջ լցրեցինք մածուն,

հետո՝ մի քանի գդալ թթվասեր,

հետո մեջը ջարդեցինք հում ձուն և մի լավ խառնեցինք փայտե գդալով։

Ավելացրեցինք ջուրը և մեր սպասը դրեցինք գազօջախի վրա՝ չմոռանալով խառնելու մասին։

Երբ մածնաջուրը եռաց, աղն ավելացրեցինք և լցրեցինք արդեն պատրաստի ձավարը

ու մեր սարքած կոլոլակները։

Վերջում ավելացրեցինք մանրացված չոր անանուխը,

մանր կտրատած կանաչին

և կարագը։

Մեր կոլոլակով սպասը պատրաստ է։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։


Posted 17 Apr 2022 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*