October 28

Ուրախություն նվիրող մարդուկը

Կար-չկար, մի մարդուկ կար։ Նա բոլորին ուրախություն  էր նվիրում։ Մի օր մադուկը տեսավ մի այլ մարդու, որը բոլորին տխրեցնում էր։ Եվ ուրախություն նվիրող մարդուկը հարցնում է տխրեցնող մարդուկին․

-Այ մարդ, ի՞նչ ես անում։

-Ես բոլորին տխրեցնում եմ։ Իսկ դու ի՞նչ ես այստեղ անում,- ասաց տխրեցնող մարդը։

-Ես բոլորին ուրախացնում եմ, իսկ դու խանգարում ես ինձ, չես թողնում, որ մարդկանց ուրախացնեմ,- ասաց ուրախություն նվիրող մարդուկը և ավելացրեց,- դու ուզու՞մ ես ինձ օգնել։

-Քեզ ի՞նչ օգնություն է պետք,- հարցնում է տխրեցնող մարդուկը։

-Ինձ պետք է բոլորին ուրախացնել։

Իսկ տխրեցնող մարդուկը պատասխանեց․

-Ոչ, ես չեմ սիրում մարդկանց ուրախացնել, որովհետև ինձ դուր է գալիս, երբ բոլորը տխրում են։

-Բայց տխրեցնելը շատ վատ բան է,- ասաց ուրախություն նվիրող մարդուկը,- քեզ դուր կգա՞ր, եթե  քեզ տխրեցնեին։

-Ոչ։

-Բա դու ինչու՞ ես տխրեցնում մարդկանց, եթե իրենք քեզ չեն տխրեցնում։

-Չգիտեմ,- պատասխանում է տխրեցնող մարդը։

-Մի լավ մտածիր, ուզու՞մ ես քեզ բոլորը սիրեն։

-Այո։

-Ուրեմն դու իրենց պիտի ուրախացնես, ու քեզ բոլորը կսիրեն, դու էլ այլևս չար չես լինի։

-Լավ, ես քեզ կօգնեմ։

Տխրեցնող մարդը բոլոր նրանցից, ում տխրեցրել էր, ներողություն խնդրեց։ Եվ այդ օրվանից ուրախություն նվիրող մարդուկը ունեցավ հավատարիմ օգնական։

 


Posted 28 Oct 2020 by khachatryannelson in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*